շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3. Փաշինյան (տեսանյութ)

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3. Փաշինյան (տեսանյութ)

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018-ի ընտրություններով արել ենք ներքաղաքական հեղափոխություն, 2021-ի ընտրություններով ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական և մտածողության հեղափոխություն, 2026-ի հունիսի 7-ի ընտրություններում հասնելու ենք պատմաքաղաքական հեղափոխության, որը ՀՀ ժողովրդին գոյատևման քաղաքականության ցիկլից դուրս է բերելու զարգացման հարատև պետության օրակարգի ռելսերի վրա»,- նշել է նա։

Փաշինյանը նաև հավելել է. «Իսկ Գյումրիում լինելու է Գյումրի-1, քանի որ Գյումրիում հեղափոխություն տեղի չի ունեցել, Գյումրին հեղափոխական իշխանություն չի ունեցել և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից շատ չանցած Գյումրիում լինելու է Գյումրի-1։

Այս ընտրություններում մեր ժողովրցին պետք է, որպեսզի խաղաղության թիմը ստանա բացարձակ սահմանադրական մեծամասնություն, մեր նշաձողը 65 տոկոսն է»:

  • Կիսվել: