շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Առաջարկում եմ մտածենք, թե ինչպես է Հայկ Մարությանը Մոնումենտում կառուցում բազմաբնակարան շենք, այդ հարցը ինձ շատ հուզում Է. Ավինյան

Առաջարկում եմ մտածենք, թե ինչպես է Հայկ Մարությանը Մոնումենտում կառուցում բազմաբնակարան շենք, այդ հարցը ինձ շատ հուզում Է. Ավինյան

«Կարելի է ամեն ինչի կոռուպցիա անունը դնել, երեքհարկանի առանձնատունը կոչել դղյակ, կարելի է ամեն ինչը  խեղաթյուրել»,- ի պատասխան Երևանի ավանգանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի հնչեցրած մտքերի՝ նման դիտարկում արեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:  

Նշեց, որ իր ունեցվածքի վերաբերյալ նաև լրատվամիջոցներից մեկից է  հարցումներ ստանում.«Մոտավորապես ասեմ, մինչև 20118 թվականը ոնց որ սոված էիք դուք, 2018-ից հետո մեկ էլ կտրուկ հարստացաք, հիշեցի, որ 2017-ին հայտարարագիր ունեի հանձնած, ֆիքսեցի, որ միայն ես 28 տարեկանում  այդ տարվա ընթացքում 30 միլիոն դրամ եկամուտ ունեի»:  

«Հենց կոռուպցիայի մասին եք մտածում, առաջարկում եմ մտածենք այն փաստի վերաբերյալ, թե ինչպես  է օրինակ Հայկ Մարությանը Մոնումենտում կառուցում բազմաբնակարան շենք, այդ հարցը ինձ շատ հուզում է»,- ասաց Ավինյանը:  

  • Կիսվել: