հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Առաջարկել ենք վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները եւ դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր. Փաշինյան

Առաջարկել ենք վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները եւ դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր. Փաշինյան

Ամենակարեւորը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքն է, որը խաղաղության պայմանագրի նախագծում արդեն իսկ արձանագրված է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, նա նշեց. «Ես կուզենամ մեր ուշադրությունը հրավիրել այն, ըստ էության, նոր առաջարկի վրա, որը ՀՀ-ն ներկայացրել է Ադրբեջանին: Պետք է խոստովանեմ, որ դա ընդամենը երեկ է տեղի ունեցել եւ օբյեկտիվորեն պաշտոնական Բաքուն չի էլ հասցրել ծանոթանալ այդ առաջարկի էությանը: Դրա էությունը հետեւյալն է, որ խաղաղության պայմանագրի վերջին նախագծում մենք ուրնենք 17 հոդված: Դրանցից 13-ը լիարժեք համաձայնեցված են, ներառյալ նախաբանը: Եւս երեք հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասությունից եւ դրանց մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է:

Մեր առաջարկի էությունը հետեւյալն է.  վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և ձեւակերպումները եւ դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր: Մենք դա հնարավոր ենք համարում, որովհետեւ այնտեղ արձանագրված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքներ: Այսպես, թե այնպես, մենք չենք կարող ունենալ որեւէ պայմանագիր, որ բոլոր հնարավոր հարցերը կարգավորի: Մենք առաջարկում ենք այն, ինչ այս պահին համաձայնեցված է, այս պահին դա ստորագրել եւ վավերացնել, մնացած բոլոր հնարավոր հարցերի քննարկումը շարունակել:

Ենթադրվում է, որ այդ պյմանագրի ստորագրումից հետո նաեւ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների միջեւ, որը լրացուցիչ պլատֆորմ կհանդիսանա բոլոր մնացած հարցերը քննարկելու համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: