չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Ապաշրջափակումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա․ Կոպիրկին

Ապաշրջափակումը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա․ Կոպիրկին

Ռուսական կողմը բազմիցս հստակ դիրքորոշում է հայտնել, որ հաղորդակցությունների ապաշրջափակման սկզբունքը հարգանքն է ինքնիշխանության նկատմամբ։ Այս մասին նոյեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` պատասխանելով հարցին։

«Այս դիրքորոշումը հայտնել է նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ, ռուսական կողմի համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի ղեկավար Օվերչուկը»,-հիշեցրեց դեսպանը։

Նշենք, որ Ադրբեջանը մշտապես հայտարարում է, որ Հայաստանը պետք է իրեն արտատարածքային միջանցք տրամադրի ՀՀ Սյունիքի մարզով։

  • Կիսվել: