կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Անընդհատ ասում եք՝ չե՞ք պատրաստվում հրաժարական տալ. ես երկու անգամ հրաժարական եմ տվել. վարչապետ

Անընդհատ ասում եք՝ չե՞ք պատրաստվում հրաժարական տալ. ես երկու անգամ հրաժարական եմ տվել. վարչապետ

44-օրյա պատերազմը ով է սադրել, ով չի սադրել՝ այդ հարցի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին Կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անընդհատ որ ասում եք՝ չե՞ք պատրաստվում հրաժարական տալ. ես երկու անգամ հրաժարական եմ տվել, մեկ՝ 2018 թվականին, մեկ էլ՝ 2021 թվականին: Այդ հրաժարականի արդյունքում հրավիրվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և իրադրությունները դրվել են ժողովրդի դատին, և ժողովուրդն իր որոշումը կայացրել է»,- նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: