Աննան շատ հետաքրքիր այց և հանդիպումներ է ունենում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է կնոջ՝ Աննա Հակոբյանի և Բրազիլիայի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուի հանդիպումը:
«Նման շփումները չափազանց կարեւոր եմ համարում Հայաստանի տեսանելիությունն ու հեղինակությունը աշխարհում մեծացնելու համար։ Նաեւ սա նկատի ունեմ, երբ ասում եմ, որ կանանց ներուժը լիարժեք պետք է ներգրավվի մեր երկրի զարգացման գործում։
Աննան շատ հետաքրքիր այց եւ հանդիպումներ է ունենում, որոնց մասին տեղեկատվությունը առաջիկայում կտարածվի։ Հույս ունեմ՝ շուտով կերեւան նաեւ կոնկրետ արդյունքները, որոնք իսկապես կարող են կարեւոր լինել, այդ թվում Հայաստանում կանանց գործունեությունը խթանելու իմաստով»,-գրել է նա իր էջում: