ԱՆԻՖ հիմնադրամից ես ոչ մի աշխատավարձ չեմ ստացել. Ավինյան
ԱՆԻՖ հիմնադրամից ես ոչ մի աշխատավարձ չեմ ստացել: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«ԱՆԻՖ-ի մասով քրեական գործը թող ավարտվի, թող ամփոփվի, ես մանրամասն կխոսեմ»,-ասաց նա եւ նստելով մեքենան հեռացավ:
Ավինյանը չպատասխանեց հարցին, թե արդյոք այդ գործով ինքը հարցաքննվել է: