Անի Սամսոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ մարտի 11-ին «Հեղափոխության պահապաններ» անունը կրող մի խումբ անձինք այցելել են ՀՀ քաղաքացու աշխատավայր և նրան ահաբեկել ՀՀ վարչապետին հայհոյելու համար (հղումը՝ https://www.youtube.com/watch…)։
Անի Սամսոնյանը տեղեկացրել է, որ վերջիններս քաղաքացուց պահանջել են «պատասխան տալ իրա ասածների համար» և սպառնացել, որ կտեսագրեն։
«Վերոհիշյալ խմբի գործողությունները պարունակում են ՀՀ Քրեական օրենսգրքով արգելված մի շատ արարքներ։ Մասնավորապես, արձանագրելով վերջիններիս վարքագիծը՝ կարելի է ասել, որ «Հեղափոխության պահապաններ» խումբը ձևավորվել է դրա անդամների համոզմունքների և սովորույթների հիման վրա, որով պայմանավորված են նաև նրանց գործողությունները»,- գրել է Սամսոնյանը` ընդգծելով, որ նման գործողությունն առերևույթ պարունակում է նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 223.2 և 223.3 հոդվածներով սահմանված հանցակազմերի տարրեր։
«Հաշվի առնելով վերոգրյալըև հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ ՀՀ-ում քրեական ենթամշակույթի դեմ հռչակված պայքարի շրջանակներում դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցելու ուղղությամբ»,- ասված է դիմումի մեջ: