«Անգամ դուռը չբացեցին, որ մեզ իրազեկեն, թե ինչ են անում».«Մուլտի տաբակի» տնօրենը մանրամասներ հայտնեց
Խուզարկվում է նաև «Մուլտի տաբակը»։ Ըստ տնօրենի՝ ներսում որևէ աշխատակից ու փաստաբան չկա։
«Եկել են առավոտյան 7։30-ին, չեն ներկայացել, թե որ կառույցից են։ Բոլոր աշխատակիցներին դուրս են հրավիրել, ներսում ինչ-որ գործողություններ են կատարում, թե ինչ և ինչու, չենք հասկանում։ Ավելին ասեմ՝ ընկերությունn արդեն շուրջ 3 ամիս է՝ չի աշխատում, աշխատակիցները հարկադիր պարապուրդում են»,- նշեց տնօրեն Ջուլիետա Մարգարյանը «Կենտրոն» հեռուստաընկերության հետ զրույցում։
Նրա խոսքով՝ որևէ մեկին ներս չեն թողնում, անգամ դուռը ծեծել է, խնդրել, որ իրեն՝ որպես գլխավոր տնօրեն ներս թողնեն կամ իրազեկեն, բայց ոչ ոք չի մոտեցել։
Ըստ տնօրենի՝ վերջերս նաև ընկերությունում հարկային ստուգումներ ու վերստուգումներ են արվել, բոլոր անհրաժեշտ տեղեկություններն արդեն վերցված էին, ուստի անհասկանալի է, թե հիմա ինչ են փնտրում։



