հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Անդրադարձ են կատարել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների կյանքի կոչման ուղղությամբ քայլերին

Անդրադարձ են կատարել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների կյանքի կոչման ուղղությամբ քայլերին

Օգոստոսի 26-ին Դիլիջանում մեկնարկել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը:
Միջոցառման առաջին օրվա բացմանը ներկա են գտնվել և ելույթով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը։
 
Ելույթներին հաջորդել են քննարկումներ, որոնց ժամանակ անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին, առկա ձեռքբերումներին և ակնկալիքներին, միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ հնարավորություններին։ Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 
 
Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ գործընթացներին, առկա մարտահրավերներին, դրանց հասցեագրման ու հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերին, ինչպես նաև այդ նպատակով միջազգային գործընկերների հետ շարունակական փոխգործակցության հարցերին։

  • Կիսվել: