ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով․ Բագրատ Սրբազանը թվարկեց դրանք

Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով․ Բագրատ Սրբազանը թվարկեց դրանք

Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, թվարկելով կետերով․ 

ա) Հաշտության կառավարություն վերկուսակցական՝ կազմված բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով և նվիրումով։ Ներքին հաշտության՝ արդարության սկզբունքի վրա։

բ) Արտաքին հարաբերություներ՝ իրական խաղաղության, առանց հակաների, հայկական օրակարգով

գ) Սահմանված ժամկետում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում և անցկացում՝ առանց հավակնություն ունենալու մասնակցելու այդ ընտրություններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար։

  • Կիսվել: