ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացի ժողովրդի անունից Ռուսաստանի ժողովրդին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ ռուս ժողովրդին աջակցելու հարցում, մինչ նրանք շարունակում են առաջ մղել ավելի պայծառ ապագայի իրենց ձգտումները», – հայտարարել է Ռուբիոն:Նա նաև վերահաստատել է, որ Վաշինգտոնը ցանկանում է կառուցողական շփումներ ունենալ Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար։

«Մենք նաև օգտվում ենք այս հնարավորությունից՝ վերահաստատելու Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական փոխգործակցության Միացյալ Նահանգների ցանկությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տևական խաղաղություն հաստատելու համար։ Մենք հույս ունենք, որ խաղաղությունը կնպաստի մեր երկրների միջև ավելի փոխշահավետ հարաբերություններին», – եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը։

  • Կիսվել: