շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի, Ֆրանսիայի և ԵՄ-ի դեսպաններին

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի, Ֆրանսիայի և ԵՄ-ի դեսպաններին

Կառավարման և ռեսուրսների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման, որը ժամանել էր ՀՀ և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում իր հանդիպումներին:

«Ջերմ և արդյունավետ հանդիպում համախոհ գործընկեր դիվանագետների և Հայաստանի պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու համաշխարհային ասպարեզում Հայաստանի աճող դերը: Միասին մենք հանձնառու ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը, շարունակական գործընկերության և ընդհանուր բարգավաճման ապագային»,- գրել է պաշտոնյան:

Նա հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի, Հայաստանում Ֆրանսիայի և Հնդկաստանի դեսպանների, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ։

  • Կիսվել: