Ամեն ինչից հուզվում են․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը կառավարության ծրագրի կատարողականի իր ելույթում խոսքի մեջ ՀՅԴ-ական պատգամավոր Քրիստինե Վարդանյանին դիմելով՝ ասաց. տիկին Վարդանյան, երբ «հարձակվում էիք տիկին Ղազարյանի վրա»...
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ «հարձակման» մեջ էր Ծովինար Վարդանյանը մեղադրում Քրիստինե Վարդանյանին: Պարզվում է՝ 2020 թ. պատերազմի պարտությունից 1-2 ամիս անց` 2021-ի սկզբին, երբ Հայաստանը եռում էր իշխանության դեմ բողոքի ակցիաներից, Ք. Վարդանյանը` դաշնակցական երիտասարդների հետ, ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ քաղաքական ակցիա է իրականացրել եւ պարզաբանումներ պահանջել ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանից, թե` այս ինչ արեցիք երկրի հետ։
Ղազարյանն այդ միջադեպը ՔՊ-ում տեւական քննարկման հարց է դարձրել, անգամ Փաշինյանին են զեկուցել, որը զանգել-զրուցել է Ղազարյանի հետ, երեւի՝ մխիթարել։
Հիշեցնենք, որ Սոնա Ղազարյանը հուզվելով էր նաեւ պատգամավոր դարձել, իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի՝ Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունն արտասանելիս, հենց հարթակի վրա լաց էր եղել Երեւանի նախընտրական քարոզարշավի հանրահավաքներից մեկի ժամանակ: Եվ, ասում են` հենց դա է եղել ՔՊ ցուցակի անցողիկ տեղում հայտնվելու պատճառը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում