ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել. «Փաստ»

Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Ազգային ժողովը, ավելի ճիշտ՝ ՔՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիները 2025– ին և 2026–ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1–ը, հետագա տարիներին՝ մինչև հուլիսի 1–ը, իսկ հայտարարագրերը ներկայացնել կարող են մարտի 2– ից սկսած:

Ճիշտ է, իշխանությունը նշում է, թե ներկա դրությամբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող քաղաքացիների պակասը կապված է նրա հետ, որ շատերը նույնականացման քարտ չունեն, իրականում, մեր տեղեկություններով, մարդիկ մեծամասամբ բոյկոտում են քաղաքացիների գրպանը մտնելու՝ փաշինյանական իշխանության հերթական փորձանք-նախաձեռնությունը: Նշենք, որ նախնական տեղեկություններով, մոտ չորս ամսում հայտարարագիր է ներկայացրել մոտ 4 տոկոսը:

Դա է պատճառը, որ չնայած վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը, «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ,վարչապետի աշխատակազմից ուղիղ հրահանգ է իջեցվել բոլոր պետական գերատեսչություններին՝ ապահովել իրենց կառուցվածքում աշխատողների համատարած հայտարարագրումը մինչև մայիսի 1-ը: Սրա նպատակն այն է, որ կարողանան ցույց տալ, թե համակարգը ձախողված չէ, ու իբր մարդիկ հայտարարագրում են իրենց եկամուտները:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: