Ամեն ինչ անելու ենք, որ Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզից դառնա ամենաբարեկեցիկ մարզը. Նարեկ Կարապետյան
Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում. 21-րդ դարում ՝ 2,000 տնակ։ Այս մասին այսօր Գյումրում հանրահավաքի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Նա հավելեց, որ իշխանության գալով՝ առաջին հերթին լուծելու են բնակարանային ապահովվածության խնդիրը։
Կարապետյանի խոսքով՝ բնակարանային ապահովվածության խնդրի լուծմանը զուգահեռ՝ իրենք ձեռնամուխ են լինելու նաև Շիրակի մարզում ծայրահեղ աղքատության նվազեցման, աշխատատեղերի ստեղծման խնդիրների լուծմանը։
«Աղքատությունը չենք կարող հաղթահարել, եթե չստեղծենք ուժեղ արդյունաբերություն, եթե Գյումրին չդարձնենք ներգնա տուրիզմի կենտրոն։ Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը։ 8 տարում 2 տոկոսով է աղքատությունը նվազել, ամեն երկրորդ երեխան այս մարզում աղքատության մեջ է ապրում։
Դու ո՞նց ես պարգևավճար ստանում, ո՞նց ես կարողանում ապրես, կառավարես, երբ ամեն երկրորդ երեխան հացի խնդիր ունի, երբ Գյումրիում 2000 տնակ կա՝ 21 դարում»,-հավելեց Նարեկ Կարապետյանը։



