Ալիևին և նրա կողքին գտնվող բոլոր շահառուներին մեր ուղերձն է՝ շուտով ձեր ծառաները հեռանալու են, մտածեք, թե ինչ եք անելու. Բագրատ Սրբազան
Այս գործընթացները Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ոչ թե բանակցություններով, այլ թելադրանքներով, պարտադրանքներով ու հրամաններով։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցում, ամփոփելով օրը, ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
՛՛Հիմա էլ Ալիևի պահանջում է փոխել Սահմանադրությունը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում խաղաղություն չի լինի։ Արձագանքները հայկական կողմից կլինեն անատամ՝ հանուն դեմքը փրկելու՛՛,-նշեց նա:
Այնուհետև Բագրատ Սրբազանը հավելեց. ՛՛Ալիևի և նրա կողքին գտնվող բոլոր շահառուներին մեր ուղերձն է՝ շուտով ձեր ծառաները հեռանալու են, մտածեք, թե ինչ եք անելու՛՛:


