կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ալեքսանյանը՝ Գյումրիում նախնական քվեարկությանը մասնակցելիս ՔՊ կուսակցության անդամ կամ համակիր լինելու պահանջի մասին

Ալեքսանյանը՝ Գյումրիում նախնական քվեարկությանը մասնակցելիս ՔՊ կուսակցության անդամ կամ համակիր լինելու պահանջի մասին

Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստին, երբ քննարկվում էր ՏԻՄ օրենքում լրացում կատարելու հարցը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ելույթ ունեցավ՝ անդրադառնալով ընդդիմության այն քննադատությանը, թե Գյումրիում համայնքի ղեկավարի նախնական ընտրությանը կարող են մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները կամ համակիրները:

Նման պահանջի պատճառը պարզ է՝ պարզաբանեց Վահագն Ալեքսանյանը. «Մենք պետք է նշանակենք միայն այն մարդկանց, ում քաղաքական գործունեության համար պետք է կրել քաղաքական պատասխանատվություն:

Հիմա, օրինակ, ձեր խմբակցությունից ոչ մեկի անձամբ ես, եթե իմ կամքը լիներ, ոչ մի տեղ, ոչ մի բան չէի նշանակի»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գյումրիում համայնքի ղեկավար ընտրվելու նախնական քվեարկության ժամանակ որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնառաջադրվել: Առաջադրվելու պայմաններից էին Գյումրիում հաշվառված լինելը, մոտիվացիոն նամակը՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային անդրադարձով:

  • Կիսվել: