երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ալեն Սիմոնյանը Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպմանը կբարձրացնի փակ օդային տարածքի հարցը

Ալեն Սիմոնյանը Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպմանը կբարձրացնի փակ օդային տարածքի հարցը

Ինչպես անել, որ Թուրքիայի օդային տարածքը բացվի հայկական ավիափոխադրողների համար․ սրա շուրջ պետք է աշխատանք տարվի կրկին։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այժմ Անկարայում է, պետք է հանդիպի Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի հետ։ Բարձրացնելու է այդ հարցը նաև այս մակարդակում։ Այս պահին իրական խնդիրն այն է, որ Հայաստանի ավիափոխադրողները չեն կարողանում Թուրքիայի օդային տարածքով իրենց գործունեությունը ծավալել»,- ասաց Սարգիս Խանդանյանը։

  • Կիսվել: