երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին

Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։

 

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:

Հիշեցնենք՝ Վիլեն Գաբրիելյանն ապրիլի 1-ին նշել էր, որ Գյումրի քաղաքում իր մասնակցությամբ միջադեպերը համարում է ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի վարքին և պաշտոնապես հայտարարել էր, որ վայր է դնում ԱԺ պատգամավորի մանդատը:

  • Կիսվել: