հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Ալեն Սիմոնյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները

Ալեն Սիմոնյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերին:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների:

  • Կիսվել: