Ալեն Սիմոնյանի քաղաքական կալիբրը չի ներում Սերժ Սարգսյանին խորհուրդներ տալու համար. Մամիջանյան
Ալեն Սիմոնյանը պիտի լավ գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում նախագահ Սերժ Սարգսյանին խորհուրդներ տալու համար։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհուրդ էր տվել Սերժ Սարգսյանին հետ քաշվել քաղաքականությունից, քանի որ իր կողքիները երազում են դրա մասին։
«Այդ կալիբրերի տարբերությունն այն է, որ նախագահ Սարգսյանը այն պետական գործիչն է, ով ժամանակին հայտարարել էր, որ Աղդամը իր հայրենիքը չէ, բայց պահել էր Աղդամը։ Այդ ժամանակ որոշները վայնասուն էին բարձրացրել, բայց երբ որ իրենք իշխանություն էին, իրենք հանձնեցին և Աղդամը, և Արցախը, և Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից որոշակի հատվածներ։ Չնայած ինքը համարյա ամեն հարցազրույցում մեկ կամ մի քանի անգամ կրկնում է, որ ինքը ԱԺ նախագահ է, բայց թող իր երազանքները մեզ չպրոյեկտի։
Ալեն Սիմոնյանը դա չէր ասում պաշտոնաթող նախագահներին, Հալեն Սիմոնյանը արտահայտում էր իր երազանքները ՔՊ-ում փոփոխությունների տեսանկյունից, այնպես որ Նիկոլ Փաշինյանը թող զգույշ լինի։
Ալեն Սիմոնյանը թող իմ քաղաքական կարիերայից չանհանգստանա, թող իր բանտային կյանքից անհանգստանա»,–ասաց նա։


