ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ռուսաստանում էր

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ռուսաստանում էր

Խորհրդարանի մամուլի  ծառայությունն ամփոփել է Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Ռուսաստան։ Հաղորդագրությունում նշել են․

«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը»:

Հրապարակել են նաև տեսանյութ

  • Կիսվել: