կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Ակնհայտ է, որ հայտնի տեսանյութը հրապարակած Ղարիբ Բաբայանի գործողություններում որևէ հանցակազմ չկա․ Դանիել Իոաննիսյան

Ակնհայտ է, որ հայտնի տեսանյութը հրապարակած Ղարիբ Բաբայանի գործողություններում որևէ հանցակազմ չկա․ Դանիել Իոաննիսյան

Ակնհայտ է, որ հայտնի տեսանյութը հրապարակած Ղարիբ Բաբայանի գործողություններում որևէ հանցակազմ չկա։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։
Առավելևս, անընդունելի է Քննչական կոմիտեի կողմից տեսանյութն ուղեկցող քննադատական խոսքը որակել որպես «ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն» ուղղված գործողություն։
Նույն հաջողությամբ ամեն երկրորդ ընդդիմադիր սուր խոսք կարող են ատելության խոսք որակեն և քրեական հետապնդում իրականացնանեն (ու հեղինակին փորձեն ազատությունից զրկեն)։
Սա խայտառակություն է, որը պետք է արժանանա հանրային խիստ հակազդեցության։
Հ.Գ. Մեղմ ասած, չեմ արդարացնում այդ տեսանյութը տարածելը։ Բայց դրա տարածման հետ շատերի անհամաձայնությունը չպիտի հանգեցնի մարդուն դատելուն։

  • Կիսվել: