ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱԳՆ տեղակալը ՄԹ-ի՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցերով հատուկ բանագնացին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱԳՆ տեղակալը ՄԹ-ի՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցերով հատուկ բանագնացին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցերով հատուկ բանագնաց Քրիս Ալանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանը նախարարի տեղակալ Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հարավային Կովկասում կայունության և հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ՀՀ տեսլականը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ վերահաստատելով տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ վճռականությունը։

Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՄԹ երկկողմ օրակարգային հարցեր:

  • Կիսվել: