ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Զոհրաբ Մնացականյանն ԱԳՆ-ում նոր պաշտոն չի ստացել

Զոհրաբ Մնացականյանն ԱԳՆ-ում նոր պաշտոն չի ստացել

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Դիվանագիտական դպրոցի տնօրեն։

«Դիվանագիտական դպրոցի տնօրենի նշանակում չկա, այս պահին կա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»,-InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Անի Բադալյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Տաթևիկ Պետրոսյանն է։ 

 

  • Կիսվել: