ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱԳՆ գլխավոր քարտուղարը և ֆրանսիացի քաղաքագետ Ժիլ Կեպելը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական հարցեր

ԱԳՆ գլխավոր քարտուղարը և ֆրանսիացի քաղաքագետ Ժիլ Կեպելը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական հարցեր

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի առաջատար փորձագետ Ժիլ Կեպելի հետ:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ՝ ներառյալ իրադարձությունները Մերձավոր Արևելքում:
 
Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը:
 

  • Կիսվել: