չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
ԱԳ փոխնախարարը, Գագիկ Ծառուկյանը, ՌԴ դեսպանը գրառումներ են կատարել Իրանի դեսպանատան «Սգո մատյանում»

ԱԳ փոխնախարարը, Գագիկ Ծառուկյանը, ՌԴ դեսպանը գրառումներ են կատարել Իրանի դեսպանատան «Սգո մատյանում»

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, ԲԳԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը գրառումներ են կատարել Իրանի դեսպանատան «Սգո մատյանում»։

Գրառում անելուց հետո ԵԿՄ նախագահը news.am-ի հետ զրույցում նշեց. «Ես իմ զորակցություն եմ հայտնում Իրանի ժողովրդին և ղեկավարությանը, որ կարողանան ավելի զգոն ու կայուն լինեն, որ նման բաներ չկրկնվեն։ Եթե չկանխվեն Իսրայելի կողմից նման ռազմական և ահաբեկչական գործողությունները, տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կայունություն չի տիրի»։

 

 

 

 

  • Կիսվել: