հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ու սահմանի ամբողջական բացման հույս ունի. Կոստանյան

Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ու սահմանի ամբողջական բացման հույս ունի. Կոստանյան

Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ ի վերջ հնարավոր կլինի հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման, այդ թվում՝ սահմանների ամբողջական բացման:  

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Մենք հույս ունենք, որ Թուրքիայի հետ ի վերջո հնարավոր է լինելու հասնել ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, այլ նաև երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի ամբողջական բացմանը»,-ասաց Կոստանյանը:

Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել: Երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար ցամաքային սահմանի բացման պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս 2022 թվականից, սակայն այն դեռևս կյանքի չի կոչվել: 

 

  • Կիսվել: