կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն անբարոյականություն էր, իշխանությունն է հարձակվել եկեղեցու վրա․ Քոչարյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն անբարոյականություն էր, իշխանությունն է հարձակվել եկեղեցու վրա․ Քոչարյան

Արտգործնախարարի հայտարարությունն անբարոյականություն էր։ Մեղադրել եկեղեցուն, որ  իբրև ուզում են վերցնել իշխանությունը, իշխանությունն է հարձակվել եկեղեցու վրա։ Անձնական օգտագործման ինչ–որ բան են ուզում սարքել եկեղեցին։  Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ` Միրզոյանի՝  ԵԽԽՎ-ում արած հայտարարությանը, թե հոգևորականները բռնի ուզում էին վերցնել իշխանությունը։ 

«Իսկ ինչու նման հայտարարությունները բավարար արձագանք չեն ստանում ԵԽԽՎ-ում, ԵԽ-ում` պրոբլեմն ավելի շատ աշխարհաքաղաքական է։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասն է։ Նա վարչապետ եղած ժամանակ ասում էր` Ռուսատանը պետք է մասնատել երեք մասի։ Հիմա ԵՄ ղեկավար պաշտոնում նույն տրամաբանության մեջ է` ամեն ինչ ՌԴ-ի դեմ։ Եվ ԵՄ-ից եկած բոլոր հայտարարությունները ծայրահեղ քաղաքականացված են»։

  • Կիսվել: