հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Ադրբեջանը տրամադրված է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղությանը. Ալիև

Ադրբեջանը տրամադրված է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղությանը. Ալիև

 Ռուսաստանը ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցերը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ Նա առաջարկել է քննարկել նաև Ղարաբաղում տիրող իրավիճակը:
 
«Բնականաբար, մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը։ Հուսով եմ` առիթից կօգտվենք, որպեսզի բոլոր հարցերի շուրջ ևս մեկ անգամ բանակցենք և կարգավորենք ժամացույցը», - ասել Է Պուտինը։

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը տրամադրված է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության։

Ադրբեջանի նախագահը նշել է, թե իբրև պաշտոնական Բաքուն «բավականին կառուցողական թեզեր է առաջարկել, որպեսզի այդ խաղաղությունը վերջնականապես ձեռք բերվի»։

 
Նշենք, որ Պուտինը և Ալիևը հանդիպել են Աստանայում Ասիայի փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության VI գագաթնաժողովի շրջանակներում։

 

 

 

  • Կիսվել: