Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար. Էրդողան
Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար։ Այս մասին, հիշեցնելով հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի է ունեցել «3+3» հարթակի նախարարական նիստը, հայտարարել է Թուրքիաի նախագահ Էրդողանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ հարթակն արդյունավետ է, և մենք ցանկանում ենք այն վերափոխել ինստիտուցիոնալ հարթակի»:
Էրդողանի խոսքով՝ պատերազմի ավարտից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում «կայուն խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել»:․
«Մենք տեսնում ենք եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ, և Անկարան կհետևի գործընթացին։ Այժմ կա եզակի հնարավորություն տևական խաղաղության համար։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ»,-նշել է Թուրքիայի նախագահը: