Աբու Դաբիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Հայկական կողմից ներկա են Մհեր Գրիգորյանը, Արմեն Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը, իսկ ադրբեջանական կողմից բանակցություններին ներկա են Ջեյրուն Բայրամովը, Հիքմեթ Հաջիևը, Էլչին Ամիրբեկովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Այսօր՝ փետրվարի 4-ին, վարչապետն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։


