երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ԱԱԽ քարտուղարը գործուղվում է Ռուսաստան

ԱԱԽ քարտուղարը գործուղվում է Ռուսաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Գրիգորյանին, Հայկ Պետրոսյանին և Արմեն Աբրահամյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին և ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Աբրահամյանին 2019 թվականի նոյեմբերի 19-20-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա):

2. Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի և Արմեն Աբրահամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին և գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Աբրահամյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Ընդունել ի գիտություն, որ Արմեն Գրիգորյանի և Հայկ Պետրոսյանի գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

  • Կիսվել: