44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հասանելի է լինելու 2025 թվականին. Անդրանիկ Քոչարյան
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը անպայման 2025 թվականին հասանելի է լինելու Ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա հրաժարվեց կոնկրետ ամսաթիվ նշել «որպեսզի դա չշահարկվի»:
Նշենք, որ օրենսդրության պահանջն է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո զեկույցը հրապարակվի, սակայն արդեն շատ երկար ժամանակ դա տեղի չի ունենում: