35 մլն հիվանդների համար եմ փոխանցել. Գագիկ Ծառուկյան
Քանի որ կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են գտնվում, 35 մլն միայն հիվանդների համար եմ փոխանցել, տնօրենի հետ էլ ենք պայմանավորվել. Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«10 մլն էլ, որպես պարգեւատրում, այդ հիվանդանոցի բոլոր բուժաշխատողների համար, որ նրանք գիշեր-ցերեկ աշխատում են։ Քանի որ Գյումրիում էլ 20 հիվանդ կա, այնտեղ էլ 10 մլն փոխանցել եմ հիվանդներին, 5 մլն էլ՝ բուժաշխատողներին»,- ասաց ԲՀԿ ղեկավարը։