3 ընդդիմադիր ցուցակ է հրապարակվել` ռոբասերժական ցուցակ. Ալեն Սիմոնյան
Երեք ընդդիմադիր ցուցակ է հրապարակվել` ռոբասերժական ցուցակ: Սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․
«Տպավորություն է, որ ուղղակի իրենց աշխատողներին խառը` ով ում հիշել է` գրել են, հետո մարդա մի էջ վերցրել ու հրապարակել: Կարճ ասած` նույն մարդիկ տարբեր ֆուտլյարներում:
Այս մերժված անցյալի հերոսների էջը պետք է մեկընդմիշտ փակել. 0 ձայն պետք է ստանա այս ռուսաբելառուսական եռագլուխ նախագիծը: Հայաստանը մնալու է խաղաղ, անկախ ու ինքնիշխան»։


