հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
2021-ին Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ, թող գար մեզ վախեցներ. Հայկ Կոնջորյան

2021-ին Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ, թող գար մեզ վախեցներ. Հայկ Կոնջորյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը անդրադարձավ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների հնչեցրած այն մտքին, թե ՔՊ-ն վախեր ունի Ռոբերտ Քոչարյանից։

«Եթե Ռոբերտ Քոչարյանից վախենում էինք, 2021 թվականին պատգամավորական մանդատ ստացավ, թող գար մեզ վախեցներ, բա խի՞ չեկավ: Կարող է ինքը վախեցավ, որ չեկավ մեր դիմաց կանգներ, ի՞նչ պետք է իրեն անեինք, պետք է խոսեինք, բանավիճեինք»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ՔՊ խմբակցության համար նպաստավոր պայմաններ են, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը լինեն իրենց դիմաց, որպեսզի փոխադարձ մեղադրանքներ հնչեն, նա պարզաբանեց․ «Եթե կա խորհրդարան, կան խորհդրարանական ուժեր, որոնց քաղաքացինեը ընտրել են, մենք պետք է հաշվի նստենք այդ ուժերի դասավորվածության հետ, ինչը ենթադրում է նաև քաղաքական բանավեճ: Իսկ եթե Ագնեսա Խամոյանը և մյուսները խրոխտ ասում են, որ մենք վախենում ենք, շատ լավ, թող Քոչարյանը մանդատը վերցներ, տենայինք՝ ով է ումից վախենոմ, կարո՞ղ է ինքը վախեցավ դրա համար մանդատը չվերցրեց, բա քաղաքական թիմի առաջնորդ է»։

  • Կիսվել: