ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«168 Ժամ». Ոչ մի կերպ վստահություն չի ստեղծվում Արարատ Միրզոյանի և ՌԴ Պետդումայի խոսնակի միջև

«168 Ժամ». Ոչ մի կերպ վստահություն չի ստեղծվում Արարատ Միրզոյանի և ՌԴ Պետդումայի խոսնակի միջև

«Հայ-ռուսական հարաբերություններում հասունացած կնճիռներն ու խութերն արտահայտվում են ոչ միայն Պուտին-Փաշինյան մակարդակով, այլ վաղուց կուտակվել ու արդեն տեսանելի են դառնում նաև միջխորհրդարանական կապերի շրջանակում:  Մասնավորապես, ոչ մի կերպ աշխատանքային հարաբերություններ և անձնական վստահություն չեն ստեղծվում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և ՌԴ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի միջև: Այս մասին գրում է «168 Ժամ»-ը:

«Հիշեցնենք, որ առ այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից ինն ամիս անց Արարատ Միրզոյանը և Վոլոդինը երկկողմ ձևաչափով երբեք չեն հանդիպել: Երբ ՀՀ ԱԺ նախագահը տարեսկզբին Դաշնային խորհրդի հրավերով՝ գտնվում էր Մոսկվայում, այդ ժամանակ ևս Վոլոդինը չհանդիպեց Միրզոյանի հետ: Հանդիպում չկայացավ նաև հուլիս ամսին՝ Մոսկվայում կայացած պառլամենտարիզմին նվիրված միջազգային ֆորումի ժամանակ, թեպետ հայկական կողմը հսկայական ջանքեր էր գործադրում, որ Միրզոյանը հանդիպեր Վոլոդինի հետ:

Սեպտեմբերին, երբ հայկական պատվիրակությունն Ա. Միրզոյանի գլխավորությամբ մասնակցում էր Ղազախստանի Նուրսուլթան քաղաքում տեղի ունեցած Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հավաքին, նույնպես, ի հեճուկս բոլոր ջանքերի, առանձնազրույց, երկկողմ հանդիպում Վոլոդինի հետ տեղի չունեցավ: Ըստ էության Ա. Միրզոյանն ու Վ. Վոլոդինը շփվել են մեկ անգամ. Ղրղըզստանում ԱՊՀ շրջանակներում տեղի ունեցած միջոցառման ընթացքում կարճատև շփում է եղել: Որևէ երկկողմ պաշտոնական հանդիպում այդպես էլ չի հաջողվել կազմակերպել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

  • Կիսվել: