110 տարի անց Ադրբեջանն ու Թուրքիան գոյաբանական վտանգ են ներկայացնում Հայաստանի համար. Կաստիլյո
Ապրիլի 24-ին աշխարհը ոգեկոչում է Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով սպանվել են 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լորան Կաստիլյոն:
«110 տարի անց Ադրբեջանն ու Թուրքիան գոյաբանական վտանգ են ներկայացնում Հայաստանի համար։ Ֆրանսիան և Եվրոպան պետք է կանգնեն հայերի կողքին»,- նշել է նա: