հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա

Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա

Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պատերազմը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այստեղ ԳԴՀ դեսպանատունը մեզ պատմեց բենզինի հետ կապված խնդիրների մասին և այն մասին, որ պետք է դադարեցնել, ինչպես իրենք են արտահայտվել, «ագրեսիվ պատերազմը»։

Մենք համաձայն ենք, որ Բեռլինի ժամանակն է դադարեցնելու ագրեսիվ պատերազմը Կիևի ռեժիմի ձեռքերով։ Իսկ առայժմ թող մտահոգված գերմանացի դիվանագետները օգտվեն հասարակական տրանսպորտից՝ այնտեղ միաժամանակ կճշտեն, թե ինչպես ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը և ովքեր են բանդերականները»,- գրել է Զախարովան:

  • Կիսվել: