Զելենսկին ռուսական բանակի կորուստների նոր թիվ է հրապարակել
Ուկրաինային նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսական բանակի կորուստների նոր թիվ է հրապարակել։
«Չորս ամիս շարունակ ռուսական պետությունն իր քաղաքացիներին չի տրամադրել օկուպացիոն կոնտինգենտի կորուստների մասին ոչ մի տեղեկություն։ Բացարձակ լռություն; Քաղաքական ու ռազմական մակարդակներում բազմաթիվ հարցազրույցներում ու ելույթներում ոչինչ չի հրապարակվել կամ ասվել։ Սակայն այս թիվն արդեն գրեթե 40000 է. այսքան մարդ է կորցրել ռուսական բանակը փետրվարի 24-ից ի վեր։ Եվ տասնյակ հազարավոր վիրավորներ ու հաշմանդամներ»,- երեկոյան ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։