Զելենսկին նշել է այն վայրերը, որտեղ կա ռուսական հարձակողական գործողությունների ամենամեծ վտանգը
Այսօր ուշադրությունն առաջին հերթին կենտրոնացած է մեր այն հատվածներում տիրող իրավիճակի վրա, որտեղ այժմ կա ռուսական հարձակողական գործողությունների ամենամեծ վտանգը: Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է РБК-Украина-ն։
Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականների պաշտպանական գործողությունները շարունակվում են Խարկովի մարզում, մասնավորապես՝ Ստրելեչյա, Կրասնոյե, Մորոխովեց, Օլեյնիկովո, Լուկյանցի, Գատիշչե, Պլետենևկա գյուղերի տարածքում։
՛՛Սրանք սահմանամերձ գյուղեր են։ Մեր զորքերը արդեն երկրորդ օրն է, ինչ հակահարձակման գործողություններ են իրականացնում այնտեղ՝ պաշտպանելով ուկրաինական տարածքը՛՛,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ իրավիճակը Դոնեցկի մարզում նույնպես մնում է առանձնապես լարված, մասնավորապես՝ Պոկրովսկի ուղղությամբ՝ Սեմենովկա, Նետայլովո, որտեղ, ըստ Զելենսկիի օրական 30-ից ավելի ռազմական բախումներ են լինում: