Զելենսիկին Կիևում հանդիսավորությամբ դիմավորել է Էրդողանին (տեսանյութ)
«Հուսով եմ, որ հանդիպումները դրական արդյունքների կհանգեցնեն ինչպես երկրների, այնպես էլ տարածաշրջանի համար»,- գրում է էրդողանը:
«Հուսով եմ, որ հանդիպումները դրական արդյունքների կհանգեցնեն ինչպես երկրների, այնպես էլ տարածաշրջանի համար»,- գրում է էրդողանը:
Վերջինս հավելել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է մարտահրավերներին, որոնց բախվում է Ուկրաինան, ինչպես նաև տարածաշրջանում տիրող լարվածությանը:
«Թուրքիան՝ որպես մերձսևծովյան երկիր, զսպվածության և երկխոսության կոչ է անում բոլոր կողմերին՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Հասկանալի է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի համապատասխան: Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանության հարցում»,- ասել է Էրդողանը: