չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահական մրցապայքարից Բայդենի դուրս գալու որոշումը

Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահական մրցապայքարից Բայդենի դուրս գալու որոշումը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի՝ նախագահական ընտրապայքարից հրաժարվելը։

«Ջո Բայդենն ասել է, որ հեռանում է նախագահական մրցապայքարից, սակայն չի ավելացրել, թե կոնկրետ ուր», - գրել է Զախարովան իր Telegram ալիքում։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Բայդենը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին․ չի ձգտի վերընտրվել Դեմոկրատական կուսակցությունից երկրորդ ժամկետով, սակայն մտադիր է շարունակել կատարել իր ներկայիս պարտականությունները:

  • Կիսվել: