Ըստ Ստոլտենբերգի՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելը հնարավոր է միայն Կիևին զենք մատակարարելով
Ուկրաինայում երկարատև և արդար խաղաղություն հաստատելը հնարավոր է բացառապես զենքի մատակարարման միջոցով: Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նա նաև նշել է, որ հակամարտությունը վաղ թե ուշ պետք է ավարտվի բանակցություններով, բայց դրանց արդյունքը կախված կլինի ռազմի դաշտում ստեղծված իրավիճակից:
Նշենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ն իր անդամ պետություններին խնդրել էր Կիևին փոխանցել ժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ տանկեր։