Ընդդիության հանրահավաքը խափանելու համար Բաքվի ոստիկանները ձերբակալել են ակտիվիստներին
Բաքվի քաղաքապետարանը կրկին հրաժարվել է արտոնել Բաքվի կենտրոնում հոկտեմբերի 19-ին նախատեսված Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի հանրահավաքը, տեղեկացնում է contact.az-ը:
Իշխանություններն ընդդիմությանն այս անգամ ևս առաջարկել են Լոքբաթան գյուղում անցկացնել հանրահավաքը:
Հանրահավաքի կազմակերպիչները հաղորդագրություն են տարածել, որում նշել եմ. «Քաղաքապետարանը հերթական անգամ խախտել է հավաքների ազատության սահմանադրական իրավունքն ու պահանջում է ակցիա անցկացնել Լոքբաթանում: Սակայն մենք արդեն հայտարարել ենք, որ չենք ընդունում այդ առաջարկն ու խաղաղ ցույց կանցկացնենք «Մայիսի 28-ի» մետրոյի կայարանի դիմաց, հոկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին»:
Նշենք, որ Բաքվի ոստիկանությունն ընդդմիության հանրահավաքի անցկացումը խափանելու համար արդեն ակտիվիստների է ձերբակալել: