Wildberries-ը վերացնում է Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկ կենտրոնների միջադեպերի հետևանքները
Wildberries-ի համապատասխան ծառայությունները շարունակում են վերացնել Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկ կենտրոնների միջադեպերի հետևանքները։ Այս մասին հայտնում են Wildberries-ի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Wildberries-ի՝ Ռուսաստանում գտնվող Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկական կենտրոններում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ընկերության բոլոր համապատասխան ծառայություններն ու մասնագետները շարունակում են աշխատել դրանց հետևանքների վերացման ուղղությամբ։
Ապրանքային հոսքերի վերահասցեավորումը գտնվում է առաջնահերթ վերահսկողության ներքո։ Նշված լոգիստիկական կենտրոններում պահվող ապրանքները ժամանակավորապես հանվել են վաճառքից։ Գործընկերների համար հնարավոր ուշացումները նվազագույնի հասցնելու նպատակով մենք օպերատիվ կերպով վերաուղղում ենք լոգիստիկական երթուղիները դեպի ընկերության այլ հասանելի պահեստային միավորներ։
Մենք անկեղծորեն շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին ցուցաբերած ըմբռնման և վստահության համար»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային փոխադարձ հարվածներ են հասցրել. կան զոհեր Wildberries-ի աշխատակիցների շրջանում։ Տամբովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվել է Wildberries -ի 7 աշխատակից, տուժել՝ 24-ը։



