ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Վուչիչը մայիսի 9-ին կլինի ՌԴ-ում՝ չնայած ԵՄ սպառնալիքներին

Վուչիչը մայիսի 9-ին կլինի ՌԴ-ում՝ չնայած ԵՄ սպառնալիքներին

Մայիսի 9-ին Մոսկվա այցելելու՝ իմ պլաններն ավելի հայտնի թեմա են ԵՄ երկրներում, քան Ուկրաինայի հակամարտությունը և Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատումները: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Նրա խոսքով՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու ԵՄ ներկայացուցիչների սպառնալիքները չեն ստիպի իրեն չեղարկել այցը Ռուսաստան։

«Ուրիշ թեմա չունեն, աշխարհը վառվում է, չգիտեն՝ ինչ անեն Ուկրաինայի հետ, էլեկտրականության անջատումներ: Պատկերացրեք, եթե Սերբիան 24 ժամով հոսանքազրկվեր, մեզ գլխիվայր կկախեին։ Բայց միակ ու գլխավոր խնդիրը սա է»,-ասել է Սերբիայի նախագահը:

Նա նաև հավելել է. «Սերբիան եվրոպական ուղու վրա է և չի շեղվի դրանից, ես պատրաստ եմ ընդունել ցանկացած պատժամիջոց։ Ես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասացի, որ մայիսի 9-ին կգամ Ռուսաստան։ Այս խոսքն ինձ պարտավորեցնում է, ես այն տվել եմ իմ ժողովրդին, բոլորին։ Ուրիշ ոչ ոք չպետք է գնա ու տուժի, ես կգնամ, եթե ինձ հետ ինչ-որ բան չպատահի կամ ինչ-որ անհավանական սպառնալիք չլինի Սերբիայի համար։ Սերբիան սրանից հետո էլ կմնա եվրոպական ճանապարհին։ Սա չենք կարող փոխել…»:

  • Կիսվել: