երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Վուչիչը կարծում է, որ Սերբիան հազիվ թե մինչև 2028-ն անդամակցի Եվրամիությանը

Վուչիչը կարծում է, որ Սերբիան հազիվ թե մինչև 2028-ն անդամակցի Եվրամիությանը

Սերբիան հազիվ թե մինչև 2028 թվականն անդամակցի Եվրամիությանը: Այս մասին այսօր հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Ըստ նրա՝ դրա գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ժամանակ առ ժամանակ ԵՄ և Բելգրադի շահերը չեն համընկնում։

՛՛Ես, իհարկե, կարող եմ ասել, որ Սերբիան 2028-ին հաստատ կդառնա ԵՄ անդամ։ Բայց ես չեմ ցանկանում խաբել իմ քաղաքացիներին, ես որևէ մեկին խաբելու ցանկություն չունեմ՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: